Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ

ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ
13.12.2018 | 13:41

«Հրապարակը» գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի։ Այս պահին ամենահարմար թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, որն անցած գումարման խորհրդարանում խմբակցության քարտուղարն էր»:

Դիտվել է՝ 3144

Մեկնաբանություններ